Ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը (ուղիղ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
Նշենք, որ նախորդ դատական նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն, ով վերջերս է վերականգնել փաստաբանի արտոնագիրըստանձնեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի ու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի պաշտպան։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: