«Վանաձոր Քիմպրոմ»-ի հերթափոխի պետը մեքենայով բախվել է հաստաբուն ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Լոռու մարզում, հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում 33-ամյա Նվեր Դ.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի LM 611 ML համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Ուսանողական 2 հասցեի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Նվեր Դ.-ն աշխատում է «Վանաձոր Քիմպրոմ» -ում՝ որպես հերթափոխի պետ: