Ո՞վ է լինելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանից հետո
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22– ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը:
Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Քննարկվում են նաև այլ տարբերակներ, սակայն, ըստ ամենայնի, վերջնական որոշումը կանգ կառնի հենց Հովհաննիսյանի վրա:
Հիշեցնենք, որ նախկինում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անցած տարեվերջին իր նախաձեռնությամբ հրաժարվել էր նաև այս պաշտոնից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում