Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են չորրորդ երեխային
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են չորրորդ երեխային: Այս լուրը վաղուց էին քննարկում աստղային զույգի երկրպագուները, բայց օրերս Քիմը Watch What Happens Live շոուի եթերում հաստատել է լուրը, ինչպես նաև հավելել, որ տղա են ունենալու:
Հայտնի է, որ երեխան լույս աշխարհ կգա մայիսին, և ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս զույգը դիմել է փոխնակ մոր օգնությանը:
Քարդաշյանը նշել է, որ հղիության մասին պատմել է երեկույթներից մեկի ժամանակ, սակայն չի հիշում, թե կոկրետ որտեղ և ում, այդ իսկ պատճառով էլ որոշել է անձամբ այդ մասին հայտարարել: