Արքայազն Հարին խոստովանել է, որ Մեգանը «վարակել» է իրեն մեդիտացիայով
Սասեքսկի դքսուհի Մեգանը, որ վաղուց է զբաղվում յոգայով և մեդիտացիաներ է անում, այդ զբաղմունքով վարակել է նաև իր ամուսնուն՝ արքայազն Հարիին։ Այդ մասին պատմել է ինքը Հարին Մեգանի հետ Բիրքենհեդ քաղաք այցելության ընթացքում։
Բիրքենհեդում ամուսինները մասնակցել են պոետ Վիլֆրեդ Օուենի մահվան 100-ամյակին նվիրված քանդակի բացմանը՝ գրում է Daily Mail-ը։
Այցի շրջանակներում Հարին տեղի սրճարաններից մեկում հանդիպել է բուդդիստ հոգևորականի հետ, զրույցի ժամանակ նա խոստովանել է, որ լրջորեն տարվել է մեդիտացիայով և հիմա ամեն օր զբաղվում է դրանով։