Օզիլը հայտարարել է «Միսս Թուրքիա-2014»-ի հետ նշանադրության մասին
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է մոդել Ամինե Գյուլշեի հետ նշանադրության մասին:
«Աստծո օրհնությամբ՝ հավերժ», – instagram-ում աղջկա հետ զետեղված միասնական լուսանկարի տակ գրել է Օզիլը:
Օզիլն ու Գյուլշեն, որը հանդիսանում է «Միսս Թուրքիա-2014»-ը, սկսել են հանդիպել 2017 թվականի ամառվանից:
Նա նաև մասնակցել է նաև «Միսս աշխարհ» մրցույթին, սակայն չի կարողացել հայտնվել եզրափակիչ փուլում: