Վրաստանում N1H1 վիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի
Վրաստանում N1H1 վիրուսով («խոզի գրիպ») պայմանավորված բարդացումների հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնել է Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, գրիպով հիվանդացության ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել է:
«Գագաթնակետը դիտվել էր դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 277 դեպք: Բացի այդ, սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման ցուցանիշը 41 տոկոս էր: Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը կազմել է 100 հազար բնակչի հաշվով 253 դեպք: Բացի այդ, հոսպիտալացման ցուցանիշը կրճատվել է մինչև 31 տոկոս», - հայտարարել է Գամկրելիձեն: