Պետր Չեխը մրցաշրջանից հետո ավարտելու է կարիերան
Արսենալի դարպասապահ Պետր Չեխն իր Twitter-ի էջում տեղեկացրել է, որ այս մրցաշրջանից հետո ավարտելու է կարիերան:
-Սա իմ քսաներորդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ ֆուտբոլում, քսան տարի առաջ ես առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեցի: Կարծում եմ՝ ժամանակն է հայտարարել, որ ավարտելու եմ կարիերաս, -գրել է չեխ ֆուտբոլիստը: