KPMG-ն հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը
KPMG Football Benchmark-ը, որը հետազոտություններ է անցկացնում ֆուտբոլի և բիզնեսի աշխարհում, հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը:
Համաձայն հերթական հետազոտության, Նեյմարը աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է: Բրազիլացու արժեքը 229 մլն եվրո է:
Առաջին տասնյակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝
1.Նեյմար (ՊՍԺ) – 229 մլն եվրո
2.Կիլիան Մբապպե (ՊՍԺ) – 215 մլն
3.Լիոնել Մեսսի (Բարսելոնա) – 203 մլն
4.Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) – 168 մլն
5.Հարի Քեյն (Տոտենհեմ) – 151 մլն
6.Էդեն Ազար (Չելսի) – 148 մլն
7.Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի) – 129 մլն
8.Անտուան Գրիզման (Ատլետիկո Մադրիդ) – 126 մլն
9.Պոլ Պոգբա (Մանչեսթեր Յունայթեդ) – 119 մլն
10.Ֆիլիպե Կոուտինյո (Բարսելոնա) – 118 մլն