Շումախերի որդին պայմանագիր կստորագրի «Ֆերրարիի» հետ
19-ամյա Միկ Շումախերը կդառնա «Ֆերրարիի» ակադեմիայի անամ՝ թիմի, որի կազմում 14 տարի հանդես է եկել նրա հայրը՝ Միխայել Շումախերը: Այս մասին տեղեանում ենք Korrespondent-ից:
Ինչպես հաղորդում է Motorsport.com-ը, թիմն օրերս կհայտարարի Միխայել Շումախերի որդու՝ ավտոարշավորդ Միկի ստորագրման մասին: 2019 թվականին մարզիկը կարող է մասնակցել «Ֆերրարիի» թեստերին Իսպանիայի և Բահրեյնի Գրան-պրիներից հետո:
Միխայել Շումախերը «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն է Սկուդերիայի կազմում: