Ժիրուն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն
«Բարսելոնան» շարունակում է նոր հարձակվող փնտրել ակումբի համար:
Ինչպես տեղեկացնում է Sport-ը, «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին դուր է գալիս «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն:
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև ամառ: Նա կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից կոմպենսացված գումարի դիմաց:
Նշվում է նաև, որ «Բարսելոնան» հետաքրքրված է նաև «Ժիրոնայի» հարձակվող Կրիստիան Ստուանիի ծառայություններով, որի հրաժարագինը կազմում է 15 մլն եվրո: