Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներ
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանն այս տարվա Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն երկու գեղասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը:
Առաջնությունն այս տարի կմեկնարկի հունվարի 21-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Բացման պաշտոնական արարողությունը նախատեսվում է հունվարի 23-ին: Կանանց խումբը մենասահքի կարճ ծրագիր կներկայացնի հունվարի 23-ին, տղամարդիկ՝ մեկ օր անց՝ հունվարի 24-ին: Կանանց ազատ ծրագիրը կներկայացվի հունվարի 25-ին, տղամարդկանցը՝ կրկին մեկ օր անց: