Մեր շատ հայրենակիցներ բուժօգնության համար մեկնում են Վրաստան, որտեղ սպասարկում են 40-50 տոկոս էժան. Վահե Ղալումյան
Վերջին շրջանում մեր շատ հայրենակիցներ բուժօգնության համար մեկնում են հարևան Վրաստան, որտեղ բուժօգնության որոշ ոլորտներ սպասարկում են 40-50 տոկոս էժան: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
Նա հարց ուղղեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանում ապահովել առավել էժան բուժօգնություն:
Նարեկ Զեյնալյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, «Անհրաժեշտ է զսպել բուծառայությունների գնագոյացումը: Դա թողնված է բաց, յուրաքանչյուր բուժհիմնարկ որոշում է իր գնացուցակը: Դա բավականին թանկ է, քան կարող էր լինել: Դա է պատճառը, որ շատերը մեկնում են հարևան երկիր: Այստեղ հարկեր են կիրառում դեղերի վրա, դրա համար էլ հարևան երկրում դեղերը ևս 40-50 տոկոսով էժան են»,-ասաց նա: