Վավերականության ժամկետը լրացած անձնագիրը փոխանակման ներկայացնելիս որևէ տուգանք չի կարող կիրառվել. Բիչախչյան
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետի վերաբերյալ:
«Անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երբ է լրացել, փոխանակման ներկայացնելիս որևէ տուգանք չի կարող կիրառվել»,-ասված է գրառման մեջ։