Վրաստանում H1N1 վիրուսի պատճառով մահացել է 17 հոգի
Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտնել է, որ երկրում հիվանդացության մակարդակը նվազում է ու իրավիճակը դեպի համաճարակ չի գնում։
«Գագաթնակետն անցել է, շտապօգնության կանչերի և ամբուլատոր բուժվողների քանակն իսկապես դրական են»,— ասել է Սերգեենկոն։ Վրաստանում H1N1 վիրուսի պատճառով վերջին շրջանում մահացել է 17 հոգի։ Մամուլի հաղորդագրություններում նշվում է, որ մահացածներից մեծ մասի մոտ բացի վիրուսն այլ հիվանդություններ էլ են եղել»,- գրել է Հասմիկ Մելիքսեթյանը: