Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Իսլամական Հանրապետության նախագահն իր ուղերձում քաջառողջություն, հաջողություն և բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին: