Գաբրիել Ժեզուսի դուբլը հաղթանակ բերեց Manchester city-ին (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 22-րդ տուրի վերջին խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Wolverhampton-ի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի դուբլը: Եվս մեկ գոլ գրանցվեց Manchester city-ի բելգիացի կիսապաշտպան Կեևին Դե Բրույնեի փոխանցումից հետո հյուրերի անգլիացի պաշտպան Քոնոր Քոդիի ինքնագոլի պատճառով:
Հյուրերը 19-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով: Պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի դեմ կոպիտ սահանկման համար կարմիր քարտ ստացավ ֆրանսիացի պաշտպան Վիյի Բոլին:
Manchester city-ն 53 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար Liverpool-ից հետ է 4 միավոր: Wolverhampton-ը 29 միավորով 11-րդն է:
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
Manchester city- Wolverhampton՝ 3:0 (տեսանյութ)
Գաբրիել Ժեզուս, 10, 39, 11մ, Քոնոր Քոդի, 78, ինքնագոլ
Հեռացում՝ Վիյի Բոլի (Wolverhampton), 19