Եվգենի Պլյուշենկոն վիրահատվել է (տեսանյութ)
Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է РЕН ТВ-ն:
Նրան վիրահատել են հունվարի 12-ին. վերջինս ուներ ողնաշարի ճողվածք:
Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է, որ Պլյուշենկոն հիվանդանոցում մահճակալին գամված է և իրեն վատ է զգում:
Եվգենի Պլյուշենկոն վրդովվել է ԶԼՄ-ներում տեսանյութի տարածման համար և երկրպագուներին հայտարարել, որ իրեն լավ է զգում և շուտով կառողջանա: