Մբապեն կարող է դառնալ նոր Պելե.Պելե
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն բարձր գնահատական է տվել Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի խաղին:
«Մբապեն աշխարհի չեմպիոն դարձավ 19 տարեկանում, իսկ ես դա արել եմ 17 տարեկանում: Բայց նա գրեթե հավասարվել է ինձ:
Ես կարծում եմ, որ նա կարող է դառնալ նոր Պելե: Շատերը կարծում են, թե դա ասում եմ կատակով, բայց ես չեմ կատակում»,- Պելեի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնությունում Մբապեն նաեւ ճանաչվեց լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: