Կիևում անհայտ անձինք կրակ են բացել նախագահի թեկնածուի ընտրական շտաբի անդամների ավտոմեքենայի ուղղությամբ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձինք գնդակոծել են նախագահի թեկնածու Անատոլի Գրիցենկոյի ընտրական շտաբի անդամներին պատկանող ավտոմեքենան, այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
Հայտնի է, որ մեքենան պատկանում է Գրացենկոյի շտաբի աշխատակից հանդիսացող ամուսնական զույգին: Ավտոմեքենան կայանված է եղել տան մոտ, առայժմ հայտնի չէ, թե արդյոք հարձակման պահին մեքենայում ինչ-որ մեկը եղել է, թե ոչ:
Հայտնի է, որ կրակն արձակվել է պնևմատիկ զենքից: Միջադեպի առնչությամբ արդեն հարուցված է քրեական գործ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: