«Շիրակից» հեռացած կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռումինիայում
Գյումրիի «Շիրակից» հեռացած կիսապաշտպան Մուսա Դիակիտեն կարիերան կշարունակի Ռումինիայում:
Մալին ներկայացնող 20-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Ռումինիայի Բարձագույն լիգայում հանդես եկող «Բոտոշանի» թիմի հետ, որը 21 տուրից հետո 10-րդն է 14 թիմերի պայքարում:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Շիրակը» համալրած ֆուտբոլիստը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել էր 8 հանդիպման: