Ես մարդկանց տարբերելու ընտիր հմտություն ունեմ.Սամսոն Գրիգորյան
Սամսոն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ասում են մարդուն լավ ճանաչելու համար պետք է հետը ճանապարհ գնաս։ Սուտ է, մարդուն լավագույնս ճանաչելու համար հետը բիզնես պիտի անես։
Դեռ հեղափոխության նույնիսկ ցրցամը չկար, Հայկի ու Նաիրիի հետ մի քանի տարի համագործակցել ենք։ Երբևէ հանդիպածս կիրթ, համեստ, աշխատասեր ու ճշտապահ տղերքից երկուսն են, որոնց հանդեպ հարգանքս միշտ անսահման է եղել։ Միայն վերջերս, երբ դարձան կառավարության անդամներ, մեր շփումը պակասեց, քանի որ բնույթով յուրաքանչյուր կառավարության ընդդիմացող եմ։
Ասելիքս ինչ է, ես մարդկանց տարբերելու ընտիր հմտություն ունեմ։
Չէ էլի, հայեր, շորով ու դանիելով մարդուն չի կարելի որակավորել, մեզ չի սազում։ Վատը տեսե՞լ եք, ասեք, առաջինը ես դեմները դուրս գամ։ Վատն էնա, որ մեջների ամենամաքուրների դեմ եք դուրս եկել։ Միշտ էլ տականքները սկզբում դաշտը մաքուրներից են մաքրում, որ իրենց սև գործը ոչ ոք ջրի երես չհանի, նայեք նման թակարդի մեջ չընկնենք»։