ԴՆԹ-ի կառուցվածքը բացահայտած գիտնականին ռասիստական հայտարարությունների պատճառով զրկել են կոչումներից
ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման հիմնադիր, նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին զրկել են իր կողմից ղեկավարվող ColdS pring Harbor լաբորատորիայի պատվավոր կոչումներից, հաղորդում է korrespondent-ը:
Նշվում է, որ նա ղեկավարել է այդ լաբորատորիան և աֆրիկացիների ինտելեկտի մասին ռասիստական հայտարարություններ է արել:
«Բժիշկ Ուոթսոնի արած արտահայտությունները դատապարտելի են, չեն ողջունվում գիտության կողմից և չեն արտացոլում լաբորատորիայի հայացքները»,- ասել են գիտնականի գործընկերները:
2017-ին Ջեյմս Ուոթսոնը հայտարարել էր, որ սևամորթները չունեն այն խելքը, որ ունեն եվրոպոիդ ռասսայի ներկայացուցիչները, այդ իսկ պատճառով գիտնականն Աֆրիկային «տխուր ապագա» է կանխատեսել:
Նա Նոբելյան մրցանակ էր ստացել 1962թ. ԴՆԹ-ի կազմը բացահայտելու համար: