Ոստիկանները բերման են ենթարկել Արտյոմ Կանևսկոյին և նրան ուղեկցող անձանց (տեսանյութ)
Ոստիկանությունը ամենօրյա հետևողական պայքար է մղում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Եվ նշանակություն չունի ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձի ով լինելը:
Հունվարի 12-ին՝ ժ. 22.15-ի սահմաններում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ բերման են ենթարկել 42-ամյա Ա.Հ-ին (Արտյոմ Կանևսկոյ`Արտյոմ Հարությունյան) և նրան ուղեկցող անձանց զենք-զինամթերք և սառը զենք կրելու և պահելու կասկածանքով:
Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում: