Արարատ Միրզոյանը շեշտեց խորհրդարանական լսումների անցկացման անհրաժեշտությունը
«Իմ քայլը» դաշինքի անդամ Նազելի Բաղդասարյանն ԱԺ առաջին նիստի ժամանակ Արարատ Միրզոյանին հարցրեց, թե նա ի՞նչ կարևորություն է տալիս խորհրդարանական լսումներին:
«Մենք բոլորս, և ես՝ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում, բոլոր խմբակցությունների և պատգամավորների հետ պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք, որ հենց լսումների միջոցով խորհրդարանը դառնա հանրային քննարկումների այն հարթակը, որտեղ պիտի հնարավոր լինի ձեռք բերել լայն հասարակական հավանություն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ»,-ասաց Միրզոյանը:
Մինչ այդ Նազելի Բաղդասարյանը շեշտել էր, որ հայաստանյան իրականության մեջ՝ խորհրդարանական կառավարման համակարգում լսումների դերակատարությունը բավարար չի եղել՝ առաջացնելով հանրության դժգոհությունը: