Հունվարի 11-ից 14-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 131 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի
11-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է
հանցագործության 131 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման 23, անձնական ունեցվածքի գողության 21, մարմնական վնասվածք հասցնելու 20,
խարդախության 18, ապօրինի վարձատրություն տալու փորձի 7, ծեծի 6, գույքի
դիտավորությամբ վնասման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման
4-ական, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ
ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, բժշկական օգնություն և սպասարկում
իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ
կատարելու, թմրանյութի կամավոր հանձնման, խաբեության կամ վստահությունը
չարաշահելու միջոցով գույքային վնաս պատճառելու փորձի ու բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և ապօրինի ծառահատման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է
ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 38-ը՝
ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: