Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ամբողջ գիշեր մաքրվել են
Նախորդ գիշեր ձյան տեղումների սկսվելուն պես ճանապարհաշինարարներն ավտոճանապարհների ձմեռային շահագործման անընդհատություն ապահովող աշխատանքներ են իրականացրել հանրապետական և միջպետական նշանակության
ավտոճանապարհներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը ներկայացնում է մասնավորապես Սևանի, Գավառի և Գորիսի միջպետական ավտոճանապարհներին կատարված մաքրման աշխատանքները: