Boeing 707-ի կործանումն օդաչուի սխալի պատճառով է տեղի ունեցել
Աղբյուրները տեղեկացրել են, որ Թեհրանում վթարի ենթարկված բեռնատար Boeing 707-ը Բիշքեկից ուղեւորվում էր Քարաջում գտնվող «Փայամ» օդանավակայան, հայտնում է Fars News Agency-ն:
Նշվում է, որ օդաչուն սխալմամբ վայրէջք է կատարել «Ֆաթհ» օդանավակայանում: Բացի այդ այդ նա չի կարողացել կառավարել օդանավը, ինչի պատճառով այն ուղղվել է դեպի բնակելի շրջան:
Ըստ նախնական տեղեկատվության՝ օդաչուները ողջ են մնացել: