«Թեկնածությունը թող առաջադրեն, հետո կտեսնենք». Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ դառնալու մասին (տեսանյութ)
Արարատ Միրզոյանը, ով այսօր առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում, լավ տրամադրությամբ է եկել Ազգային ժողով:
Լրագրողների հարցին, թե պատրա՞ստ է ստանցնել ԱԺ նախագահի պաշտոնը, նա արձագանքեց. «Հիմա տեսնենք, թեկնածությունը թող առաջադրեն, հետո կտեսնենք»:
Նա խոստացավ մնացած հարցերին պատասխանել ավելի ուշ:
Ըստ նախնական տեղեկությունների, ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի
Արարատ Միրզոյանը: ԱԺ փոխնախագահներ կլինեն «Իմ քայլը» դաշինքից Լենա
Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ երրորդ փոխնախագահի պաշտոնը (որն
օրենսդրությամբ պետք է տրվի ընդդիմությանը) բաժին կհասնի ԲՀԿ-ից Վահե
Էնֆիաջյանը: Թեեւ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենք առաջադրելու
են Մանե Թանդիլյանի թեկնածությունը, սակայն «Իմ քայլը» դաշինքը մտադիր է
քվեարկել ԲՀԿ-ի թեկնածուի օգտին: