ԱԺ անդրանիկ նստաշրջանն սկսեց հիմնի հնչուններով. Ողջույնի խոսք ասացին Գարեգին Բ-ն և Արմեն Սարգսյանը
7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանն սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյուններով: Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը: եւ իր օրհնությունը բերեց պատգամավորներին ու խորհրդարանին: Այնուհետեւ նա պատգամավորներին հրավիրեց միասնական աղոթքի եւ հնչեցրեց տերունական աղոթքը:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: