Երևանում անակնկալ ձյան պատճառով երթևեկությունը կաթվածահար վիճակում է. տասնյակ մեքենաներ վթարի են ենթարկվել (տեսանյութ)
Թեև ձմռան սկզբին Երևան քաղաքի իշխանությունները հայտարարում էին, որ քաղաքային իշխանությունները ամբողջությամբ պատրաստ է սպասվող տեղումներին, սակայն այս գիշեր առատ ձյունից հետո Երևանի փողոցները մաքրված չեն:
Քաղաքի փողոցները կաթվածահար վիճակում են, բազմաթիվ փողոցներում խցանումներ են ու տասնյակ վթարներ՝ մերկասառույցի պատճառով:
Քաղաքի գրեթե բոլոր փողոցները պատված են ձյունով. Մեքենաները երթևեկում են վախվորած ու դանդաղ, որ խուսափեն վթարներից:
Մարդիկ շատ հաճախ ստիպված են լինում հրել մեքենաները: