Երեկ վերջին անգամ Լուրերի գլխավոր թողարկման ավարտին ասացի «Շնորհակալություն ուշադրության համար». Մամիկոն Սիմոնյան
Հ1-ի լրատվական բաժնի հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
Լուրերի մասին...
Երեկ վերջին անգամ Լուրերի գլխավոր թողարկման ավարտին ասեցի «Շնորհակալություն ուշադրության համար: Բարի գիշեր»: Ի դեպ, շնորհակալության շուրջ վիճել ենք կոլեգաներիս հետ: Ասում էին մի' ասա շնորհակալություն հեռուստադիտողին, պիտի հակառա'կը լինի, ես էլ ասում էի, ո'չ, եթե մարդը նայում է մեզ` ուրեմն մե'նք պետք է շնորհակալ լինենք, որ մեզ է ընտրել: Ու որքան էլ որ չհամաձայնվեցին, միևնույն է, ես ամեն եթերի վերջում ասում էի «Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր»: Հիմա էլ, միակ բանը որ ունեմ ասելու՝ շնորհակալությունն է:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ.