Հայ դահուկորդները կրկին ոսկե մեդալներ են նվաճել
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Աշոցքցի Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների կրկնակի հաղթողներ են դարձել։
«Մրցաշրջանի առաջին հաղթանակները…
Աշոցքցի Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների կրկնակի հաղթողներ..․
Կեցցեք, երեխեք ջան..․
Շնորհավորում եմ Հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանին և անձնական մարզիչ Ալլա Միքայելյանին նման բարձր արդյունքի համար..․»,- ասված է գրառման մեջ։