Արցախում վետերանների տեղական կառույցի ղեկավարը մտել է հաշմանդամին պատկանող խանութ, նրան ենթարկել ֆիզկիկական բռնության ու ծաղրուծանակի
Տարեմուտի օրերին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Արցախի գյուղական համայնքներից մեկում պատերազմի վետերանների տեղական կառույցի ղեկավարը մտել է առաջին կարգի հաշմանդամին պատկանող խանութ և նրան ենթարկել ֆիզկիկական բռնության, ծաղրուծանակի:
Ապա հափշտակել մի տորթ և սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղալով հեռացել:
Տուժողը դիմել է ոստիկանություն, բայց առայժմ քննություն չի կատարվել, մեղավորը չի ստացել արժանի պատիժ: Հետաքրքիր է, ո՞վ է նրա հովանավորը: