Վաղը տեղի կունենա 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը. քննարկելու են նախարարությունների կրճատման հարցը
Հունվարի 14-ին տեղի է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Այս խորհրդարանի անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց:
Այսպիսով օրակարգում են՝
Հաշվիչ հանձնախմբի ստեղծում:
Ազգային ժողովի նախագահի ընտրություն:
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություն:
Մշտական հանձնաժողովների ստեղծում:
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն:
Կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում:
Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը մեկնարկելու է հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ին: Այն վարելու է պատգամավորներից ամենատարիքովը: Այս դեպքում այդ պատգաամվորը «Իմ քայլը» խմբակցությունից Կնյազ Հասանով է: Նա քրդական համայնքի ներկայացուցիչն է ԱԺ-ում:
Նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունն Արմեն Սարգսյանին կառաջարկի Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Ի դեպ, վաղը բացման խոսքով հանդես են գալու նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ում լինելու է երեք խմբակցության 132 պատգամավոր: