Դենիս Թումասյանը չի մեկնել «Ուֆայի» հավաքին
«Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը ռուսական ակումբի հետ չի մեկնել հավաքի: Այս մասին հայտարարել է «Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը, փոխանցում է «Чемпионат»-ը:
Գազիզովի խոսքով՝ 33-ամյա ֆուտբոլիստը մոտ է ռուսական ակումբից հեռանալուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դենիս Թումասյանը հայտնել էր, որ առաջարկներ ունի հայկական ակումբներից։
Թումասյանը տարիներ առաջ մի քանի անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական, բայց այդպես էլ չի միացել ազգային թիմին: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է չորս հանդիպման։ Ռուսաստանցի պաշտպանը 2014 թվականից է հանդես գալիս «Ուֆայում»: