Որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդանում գիշերային ակումբների հետագա գործունեությունը․ քաղաքապետ
Հրազդանում գիշերային ակումբներ այլևս չեն գործի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ, Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը։
«Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:
Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է»,-ասված է գրառման մեջ: