Apple ընկերությունը սկսել է Apple AirPower անլար լիցքավորման սարքի արտադրությունը
Apple կորպորացիան 2017 թվականին թողարկել է AirPower անլար լիցքավորման սարքի նմուշը: Սակայն երկու տարվա ընթացքում նոր գաջեթի վաճառքի մասին լուրերը չեն թարմացվել: Լիցքավորման սարքի արտադրություն սկսելու մասին թվիթերյան գրառում էր արվել արդեն անցյալ տարի՝ հղում կատարելով ընկերության պաշտոնական
մատակարարներից մեկին: Առայժմ AirPower լիցքավորման սարքի արտադրությունը
հետաձգվում է տարբեր պատճառներով: Կարճ ժամանակ Apple-ի պաշտոնական կայքում
տեղադրված էր տեղեկատվություն AirPower արտադրանքի մասին, սակայն որոշ
ժամանակ անց այն հեռացվել էր:
Ըստ վերջին լուրերի՝ բոլոր խոչընդոտներն արդեն վերացվել են, եւ
մարտկոցների լիցքավորման սարքի արտադրությունը շուտով կսկսվի, հաղորդում է
Planet Today-ը:
Նորույթի արտադրությամբ կզբաղվի Luxshare Precision ընկերությունը, որն արտադրել էր AirPods ականջակալներն ու USB մալուխները:
Այսօրվա դրությամբ չկան հավաստի տվյալներ լիցքավորման սարքի վաճառքի
ժամկետների, ինչպես նաեւ արժեքի մասին: Ենթադրվում է, որ կորպորացիան
շուտով կհրապարակի այդ մասին ճշգրիտ տեղեկատվությունը:
Ավելի վաղ սարքի թողարկումը խոչընդոտում էին ծրագրային ապահովման անսարքություններն ու սարքի գերտաքացումը: