7-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրակարգում 7 հարց է ընդգրկված
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում 7
հարց է ընդգրկված: Խորհրդարանը հունվարի 14-ին կքննարկի հաշվիչ հանձնախմբի
ստեղծման, ԱԺ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցը:
Կստեղծվեն նաև մշտական հանձնաժողովները, և կընտրվեն դրանց նախագահները:
Նորընտիր խորհրդարանը կառավարության առաջարկությամբ կքննարկի կառավարության
կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը և գործադիր մարմնի
ծրագրին հավանություն տալու հարցը: