Տնային կենդանիներ պահելու համար հարկավոր կլինի պետական տուրք վճարել
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման
մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և
վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`
Երևանի ավագանին 2018 թ-ի դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան
համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի վերաբերյալ,
հայտնում է iravaban.net-ը։
Որոշման 12-րդ կետը սահմանում է, որ Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, uահմանվում է 5000 /հինգ հազար/ դրամ: