Հրազդանում այլևս չեն գործի գիշերային ակումբներ. քաղաքապետ
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Հրազդանում այլեւս չեն գործելու գիշերային ակումբներ:
«Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների
գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան
համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:
<<Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք
անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է>>,-գրել է
քաղաքապետը: