«Ալաշկերտը» սկսել է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Ալաշկերտը» սկսել է մարզումները: Արամ Ոսկանյանի գլխավորությամբ թիմը պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին:
«Ալաշկերտը» երկու ուսումնամարզական հավաք է անցկացնելու Անթալիայում: Այս պահին թիմում կա 20 ֆուտբոլիստ, սակայն հավաքներին 3-4 ֆուտբոլիստ նույնպես միանալու է թիմին: