Շոկոլադը՝ հազի դեմ լավագույն միջոց
Հազի դեմ լավագույն միջոցը շոկոլադն է. այս եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկի գիտնականները, գրում է Daily Record-ը:
Հետազոտողները հետևել են 163 հիվանդի առողջական վիճակին, որոնք հազի դեմ կակաո պարունակող հաբեր էին ընդունում:
Մարդիկ ընդամենը 2 օր բուժվելուց հետո թեթևություն էին զգում: Նշվում է, որ տեոբրոմինն ավելի շատ է նվազեցնում հազալու ցանկությունը, քան կոդեինը, որը սովորաբար օգտագործվում է հազի դեմ դեղամիջոցների բաղադրության մեջ:
Շոկոլադը պարուրում է կոկորդը և արգելափակում նյարդային վերջույթները՝ այսպիսով վերացնելով հազալու ցանկությունը:
Գիտնականները ենթադրում են, որ հազի բուժման ժամանակ մարդիկ կարող են պակասեցնել դեղահաբերի ընդունումը և ուտել դառը շոկոլադ՝ պահելով այն բերանի մեջ: