Հրապարակվել է 2018թ. ֆուտբոլային խորհրդանշական հավաքականը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հրապարակել է ֆուտբոլիստների 2018 թվական խորհրդանշական հավաքականը: Հաղորդվում է, որ հավաքականի կազմման համար համացանցում հարցում է անցկացվել, որին մասնակցել է աշխարհի 1.8 միլիոն ֆուտբոլասեր:
Քվեարկության արդյունքում պարզվել են ֆուտբոլասերների ամենանախընտրելի ֆուտբոլիստների անունները:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են.
• դարպասապահ Մարկ-Անդրե Թեգ Սթեգենը («Բարսելոնա»),
• պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը, Մարսելոն («Ռեալ»), Վիրջիլ վան Դեյքը («Լիվերպուլ»),
• կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Ն՛գոլո Կանտե, Էդեն Ազար («Չելսի»)
• հարձակվողներ Քիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»):