Ցուցարարները հանդիպում են պահանջում Էջմիածնի քաղաքապետի և Արմավիրի մարզում ընտրված պատգամավորների հետ
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Ակցիայի մասնակիցները հորդորում են մարդկանց միանալ իրենց:
«Մենք ամեն հարցով պատրաստ ենք ընդառաջել Ձեզ: Ինքը իր պատիժը կրելու է, սակայն ճանապարհ փակելով հարց չի լուծվելու»,- ցուցարարներին ասաց ոստիկաններից մեկը:
Ցուցարարները հրաժարվում են բացել ճանապարհը:
Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ իրենք սպասում են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին և Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներին.
«Եկե՛ք, Ձեր քվեին տեր եղե՛ք, մենք ենք Ձեր ընտրողները»: