Էջմիածնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը:
Քիչ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան:
«Ոստիկաններն իրենց աշխատանքն են անում, մենք էլ մեր պայքարն ենք շարունակելու: Տուժածներ չկան. ես եմ գետնին պառկել:
Ոստիկանը մերն է, մենք էլ մեր պայքարն ենք անում»,- նշեց ցուցարարներից մեկը:
Ոստիկանները հորդորում են ցուցարարներին առաջ չգնալ, իսկ ցուցարարները անընդհատ վանկարկում են.
«Ոստիկանը մերն է»: