Արամի 23 փողոցը փլուզման հետևանքով շարունակում է փակ մնալ
Ինչպես հայտնի է երեկ երեկոյան փլուզվել էր Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը։
Փողոցը դեռ շարունակվում է փակ մնալ։ Այնտեղ տեղակայված են ոստիկանության մեքենաներ։
Հիշեցնենք, որ դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ-ը, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և ոստիկանության աշխատակիցներ։
Նշենք, որ պատը վաղուց խնդիր ուներ։ Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանի հետ այցելել էր այս տարածք։ Նրան տեղում զեկուցել էին վթարված պատի մասին։