Վրաստանի նորընտիր նախագահը հրաժարվել է իր աշխատավարձից
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուարբիշվիլին նախագահի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է , որ նախագահի հիմնադրամի օգտին հրաժարվում է իր աշխատավարձից՝ հույս հայտնելով, որ այլ քաղաքական գործիչներ կհետևեն իր օրինակին:
Զուրաբիշվիլին մինչև վերջերս ուներ Վրաստանի ու Ֆրանսիայի երկքաղաքացիություն: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում 20 տարի աշխատել է բարձր պաշտոններում: Նրա հայտարարությամբ՝ անձնական պահանջների համար իրեն կբավարարի Ֆրանսիայի տրամադրած կուտակային կենսաթոշակը:
Նախագահ Զուարբիշվիլիի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, իշխանությունների որոշմամբ, նախագահի հիմնադրամը լուծարվեց: Զուարբիշվիլիի այլընտրակային որոշումը պայմանվորված էր կառավարության հենց այդ որոշմամբ:
Նրա հայտարարությամբ՝ նոր հիմնադրամը բացարձակապես թափանցիկ կլինի: