Կոտայքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին. կա տուժած
Հունվարի 11-ին՝ ժամը 17:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի 25 հասցեում գտնվող Մեր աշխարհ ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Samant մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը շտապօգնության բրիգադով հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավոիչ ԲԿ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: