Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերն ու խեցգետնահավաքները (լուսանկար)
«10.01.2019թ.-ին, կապված Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սևանա լճում:
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա և դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետնահավաքները»,- հայտնում է «Սևան ազգային պարկ»-ը։